Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Դիվային խրախճանք Երևանի սրտում

Դիվային խրախճանք Երևանի  սրտում
19.10.2023 | 21:55

Սիրելի հայրենակիցներ, վերջին ժամանակներում Հայաստան են գալիս կամ փորձում գալ այնպիսի երգիչ-կատարողներ, որոնց պահվածքն ու շոուները աչքի են ընկնում բացահայտ այլասերվածությամբ ու սրբապղծությամբ, ինչը սպառնալիք է մեր ազգի հոգևոր անվտանգությանը, չար ուժերի հրավեր դեպի մեր Սրբազան Հայրենիք: Սա հարուցում է հանրության մտահոգ հատվածի արդար վրդովմունքը:

Հոգևոր օրենքների անտեսումը բերում է ծանր հետևանքների: Հոգևոր սահմանների անկումը բերում է ֆիզիկական սահմանների անկման, կորուստների: Կռապաշտությունը բերում է պատերազմի։

Այս անգամ ծրագրավորված է նոյեմբերի 4-ին մարզահամերգային համալիրում ինքն իրեն դև կոչող ոմն տեխնո-երաժիշտ Բորիս Բրեյխայի հելոինի դիվային շոուն: Սա ոչ միայն ահավոր սպառնալիք է բոլորիս, այլ նաև այդ օրը մեր ազգը տոնելու է բոլոր հայտնի և անհայտ, հին ու նոր սրբերի տոնը, որի մեջ կարող են լինել նաև մեր նահատակ հազարավոր զինվորները, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին քույր, մայր ու հայրենիք պաշտպանելու համար։ Օրը պատահական չէ ընտրված, այլ սրբերի տոնը ցանկանում են պղծել այդ մահաբեր շոուով:

Այս դիվային շոուի գովազդի տակ մասնակիցներին հրավիրում են սատանայական խրախճանքի, հորդորում են հագնվել իրենց ամենասարսափելի հելոին զգեստները մթնոլորտը լրացնելու և մրցանակներ շահելու, լուսանկարների պատկերասրահում և aftermovie-ում հայտնվելու համար: Նրանք սպասում են, որ իրենց այս սատանայապաշտական թակարդում կհայնտվեն մի քանի հազար երիտասարդներ։

Սիրելիներ, հիշեք որ 2022 թ. Տեղեր գյուղի մոտ մի այսպիսի դիվային շոուի անցկացման գիշերը սկսվեց հարձակումը Հայաստանի վրա՝ Ջերմուկում։ Իսկ 12 օր առաջ, մի այսպիսի կռապաշտական տեխնո շոուի ժամանակ՝ բռնկվեց պատերազմ Մերձավոր Արևելքում։ Այսպիսի բաները, կռապաշտությունն ու այլասերումը մարտահրավեր են նետում Աստծուն, իսկ ներկա ժամանակում ավելի մեծ վտանգ դառնում մեր բոլորի ապահովության ու հայրենիքի անվտանգության համար։

Սիրելիներ, հելոինն անվտանգ զվարճանք չէ։ Այն իր արմատները վերցնում է հեթանոսական մահվան չաստվածին մատուցված պաշտամունքից: Հելոինի հետ որևէ կերպ առնչություն ունենալը ոչ միայն կործանարար է քրիստոնյաների, այլ նաև անհավատների համար: Նեղությունը, վախն ու հուսահատությունը շատ հեշտությամբ դրանից հետո կլցնեն մասնակիցների մտքերն ու սրտերը, երբ նրանք կյանքում հանդիպեն նույնիսկ թեթև դժվարության: ՈՒ վաղը դա մեր երեխաները կբերեն մեր տուն: Ինչ-որ ցանենք, այն էլ կհնձենք: Վախ ու խավար` չարի հետ զվարճանք ցանողը դա էլ հնձելու է: Եթե դու չարի հետ զվարճանում ես ու քո մտքում տեղ տալիս, դու դրանով ճանապարհ ես բացում դեպի քո սիրտը, որտեղ բույն դնելով պիղծ ոգիներն իրենց չար կամքն են թելադրելու քեզ։ Տեր Հիսուսն ասաց, որ այդպիսի մարդու վերջն ավելի վատ է լինելու քան սկիզբը (Մատթ․ 12։45):

Քրիստոնյայի համար մեծագույն հոգևոր վտանգ է հելոինը, որովհետև ինքն ակամայից դառնում է չար ուժերի ծառան, կամովին իր հոգին դնելով չարի իշխանության ու սպասարկման ներքո։ Եթե դու չարին ներս ես թողնում, նա պատերազմ ու ողբ է բերելու քո կյանք, ու շատ դժվար է լինելու նրանից ազատվելը։ Ավելի լավ է կանխես նրա մուտքը քո կյանքից ներս։ Հիշեք․

«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի» (Մատթ. 6:25)։

Անհատի համար հելոինին առնչվելու հետևանքները կարող են լինել. հիվանդություններ, վախեր, տագնապներ, անառակություններ, տարբեր տեսակի մոլություններ:

Հիշենք անցյալ տարվա Սեուլում հելոինի ողբերգական հետևանքները՝ 150-ից ավելi մահ: Մահվան հետ խաղալ չի կարելի, այն մահ է բերելու մեր տները:

Այս մահաբեր սրբապիղծ շոուն եթե չչեղարկվի, նոր պատուհասները մեզ կայցելեն:

Տե՛ր Հիսուս Քրիստո՛ս, խնդրում ենք, խափանի՛ր:

Խնդրում ենք տարածել ու իրազեկել բոլորին:

ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Դիտվել է՝ 5263

Մեկնաբանություններ